Backbone Branding-ը մասնակցեց Շանհայում անցկացվող «Գլոբալ նորարարություն, ապագայի հզորացում» FBIF ֆորումին

This post is also available in: English

Երրորդ տարին է, որ Սննդի և Ըմպելիքի Նորարարական Համաժողովը (FBIF) համախմբում է ոլորտի ազդեցիկ ներկայացուցիչներին, բրենդերի սեփականատերերին, արդյունաբերողներին եւ մատակարարներին՝ բացահայտելու աշխարհի ամենաազդեցիկ և նորարար գաղափարները: Backbone Branding-ը պատիվ ուներ ներկայանալ, որպես միակ ստեղծարար կազմակերպությունը  Հայաստանից և հանդես գալ որպես պատվավոր խոսնակներից մեկը:

FBIF2018-ի թեման էր՝ «Գլոբալ նորարարություն, ապագայի հզորացում», որը տեղի ունեցավ Ապրիլի 18-ից 20-ը, Չինաստանի Շանհայ քաղաքում: Համաժողովը եռօրյա կոնֆերանս էր, որի հիմնախնդիրներն էին նորարարության երեք կարեւորագույն ասպեկտները՝ Ապրանքի նորարարություն, մարքեթինգային նորարարություն և նորարարական փաթեթավորում:

Backbone Branding-ի հիմնադիր և ստեղծագործական տնօրեն, Ստեփան Ազարյանը, բաժնետեր և բրենդ ստրատեգ Ստեփան Ավանեսյանի հետ, խոսեցին «Pchak»-ի նորարարական փաթեթավորման մասին: Նրանք ներկայացրեցին Pentawards-ի ոսկե մրցանակի հաղթող նախագծի հիմնական հայեցակարգը եւ նորարարական մոտեցումը: Մի նախագիծ` ներշնչված և այնքան մոտ բնությանը, որը ֆանտաստիկ կերպով ներկայացվում է նվազագույն բառերով եւ առավելագույն երեւակայությամբ:

Համաժողովի ընթացքում հայտնի միջազգային ձեռնարկությունները, ինչպիսիք են PepsiCo, Unilever, Nestle, Tetra Pack, Google, HP եւ Coca Cola ներկայացրեցին իրենց նոր եւ նորարարական մոտեցումները: Մասնակիցները ունեցան հատուկ քննարկումներ, որտեղ նրանք կիսվեցին գաղափարներով և կարծիքներով:

[1][0]

[0][0]

[3][0]

[6][0]

[3][0]

[6][0]

[6][0]

[6][0]

[7][0]

[1][0]

Share your thoughts