Backbone Branding –ը՝ հրավիրված Դիեգո Արմանդո Մարադոնայի ծննդյան տոնակատարության խնջույքի:

This post is also available in: English

Անցած տարի՝ հոկտեմբերի 30-ին, տեղի ունեցավ Cafe Diego սրճարանի բացման հանդիսավոր արարողությունը: Դիեգո Մարադոնայի ծննդյան օրը այդ արարողության կարևորագույն իրադարձություններից էր: Cafe Diego-ի համասեփականատերն անձամբ   էր եկել իր ընկերների և հյուրերի հետ միասին: Մեր ստուդիան նույնպես պատիվ ունեցավ ներկա գտնվել այդ անմոռանալի երեկոյին։ Backbone Branding-ը հրավիրված էր և́ որպես հատուկ հյուր, և́ որպես սրճարանի բրենդինգը ստեղծող ընկերություն:

Տոնակատարությունը և տոնական տմարադրությունը Մարադոնայի հայրենիքին՝ Արգենտինային բնորոշ գծերով ամենուր էր։ Երեկույթը մարդաշատ էր և լի ժպիտներով ու զվարճանքով: Ամբողջ ընթացքում փոքր ֆուտբոլային համազգեստներով երեխաները վազվզում էին ու փորձում մոտենալ Մարադոնային ստորագրությունը ստանալու համար: Այցելուներին առաջարկվում էր հյուրասիրություն, որում մեծ չափաբաժին էին կազմում Դիեգո Մարադոնայի սիրված ուտեստները և քաղցրավենիքը: Կարող ենք վստահաբար ասել, որ դրանք մեր համտեսածներից ամենահամեղն էին:

Cafe Diego_Backbone Branding (10)
Diego_birthday2PicMonkey Collage
Cafe Diego_Backbone Branding (15)diego

Նրանք, ովքեր բացման արարողության համար հրավեր չունեին, դռան մոտ կանգնած անդադար բացականչում էին Դիեգո Մարադոնայի անունը: Երկրպագուներից մեկի ոգևորությունն այնքան ոգևորիչ էր, որ մեր ստեղծագործական տնօրենը՝ Ստեփան Ազարյանը փոխանցեց նրան իր անցանշանը, որպեսզի վերջինս կարողանա ներս մտնել:
Cafe Diego_Backbone Branding (20)

Մարադոնայի ծննդյան օրվա կապակցությամբ մենք պատրաստել էինք յուրահատուկ մի նվեր․ իր դիմանկարը իլյուստրացիա արված հատուկ տեխնիկայով, որը նրան շատ դուր եկավ, և նա խոստացավ կախել այն իր գրասենյակում։
Cafe Diego_Backbone Branding (2)

Այժմ, եկե́ք հետ գնանք և տեսնե́նք, թե ինչպես ամեն ինչ սկսվեց:

Դեռ 2015-ի սկզբին Backbone Branding-ն Դիեգո Մարադոնայի ընկերոջից բրենդինգի առաջարկ ստացավ Աբու Դաբիյում գտնվող սրճարանի համար: Նա մտադրված էր բացել այն իր ընկեր՝ լեգենդար Դիեգո Մարադոնայի պատվին: Թեև սրճարանը Աբու Դաբիում էր, այն պետք է փոխանցեր Մարադոնայի Արգենտինայի շունչը: Հարկավոր էր վերապրել և ստեղծել Մարադոնային շրջապատող միջավայրը, ինչը չափազանց կարևոր է հաճախորդների համար:

diego

«Redesign Gulf» ինտերիերի դիզայնի ընկերության հետ սեղմ համագործակցության շնորհիվ, մեզ հաջողվեց այդ գաղափարն իրականություն դարձնել: Այցելուները կարող էին իրենց զգալ Արգենտինայում՝ Մարադոնայի ժամականաշրջանում ուղղակի սրճարանում որոշ ժամանակ անցկացնելով։

Պատուհանների փեղկերն արտացոլում էին փողոցի մթնոլորտ: Կախված շապիկները ցուցադրում էին տեղացիների կիրքը ֆուտբոլի հանդեպ, և ջերմ Արգենտինայի ոգին լրացվում էր հարազատ և իրեն բնորոշ գույներով: Այլ կերպ ասած,դա մի փորձ էր, երբ հաճախորդները կասեին իրենց ընկերներին․ «Մարադոնայի թաղամասը Աբու Դաբիում»: Ուրախությունը վարակիչ ուժը ունի։ Այս դեպքում, օգնելով մարդկանց նույնացվել Մարադոնայի երկրպագուների հետ, մարդիկ էլ ավելի են երջանկանում, նույնիսկ եթե երբեք չեն եղել Արգենտինայում:

Cafe Diego (2)

Cafe Diego (3)
Cafe Diego (4)
Cafe Diego (8)
Cafe Diego_Backbone Branding (11)
Cafe Diego_Backbone Branding (5)
Cafe Diego_Backbone Branding (6)
Cafe Diego_Backbone Branding (7) PicMonkey Collage1Cafe Diego_Backbone Branding (17)Cafe Diego_Backbone Branding (3)
Cafe Diego_Backbone Branding (18)

Իսկապես, այս նախագիծը չափազանց զգացմունքային և բազմամշակութային դարձավ: Կոնցեպտը և գաղափարը ծնվել էին Աբու Դաբիյում, գաղափարների ստեղծումը և բրենդավորումը՝ Հայստանում, իսկ ինտերիերի դիզայնը և իրականացումը տեղի ունեցավ Աբու Դաբիյում՝ ոգեշնչվելով Արգենտինայից և Մարադոննայի կողմից:

Մենք շատ հպարտ ենք լեգենդ դարձած անձնավորության կյանքի մի դրվագի մաս լինել: Դա միաժամանակ և́ ոգևորում է, և́ պարտավորեցնում;

Cafe Diego (20)

Share your thoughts