Backbone Branding-ի ճանապարհորդությունը դեպի Շանհայի Pentawards

Դիզայնի ոլորտում կան բազմաթիվ արժեքավոր և ճանաչում ունեցող փառատոններ և մրցույթներ։ Մասնակցությունը այդ միջոցառումներում կարևոր է ոչ միայն մասնակիցների, այլև նրանց համար, ովքեր համագործակցում և առնչվում  են մասնակիցների աշխատանքի հետ։ Դա որակի չափանիշ և հաջողության գրավական է, մեծ մոտիվացիա և ոգեշնչման աղբյուր՝ աշխատակիցների համար։ Pentawardsը մեզ համար կարևորագույն մրցույթներից է։

Ինչպես նշում է Advertising Age՝ առաջատար համաշխարհային մարքեթինգի ոլորտի լրատվական տեղեկատուն՝ նշելով մրցանակի կարևորությունը և նշանակալիությունը՝ «Կինոն ունի իր Oscar-ը, փաթեթավորման դիզայնն ունի իր Pentawards-ը»: 

Արդեն 10 տարի շարունակ, ամեն տարի հայտնի Pentawards մրցույթը պարգևատրում է նախորդ տարվա փաթեթավորման դիզայնի աշխարհի լավագույն աշխատանքները, որոնք մրցում են 5 կատեգորիաներում`

  • Ըմպելիքներ
  • Ուտելիք
  • Մարմնի խնամքի պարագաներ
  • Այլ շուկաներ
  • Շքեղություն

Աշխատանքները պարգևատրվում են ժյուրիի ընտրությամբ, որը կազմված է միջազգային համբավ ունեցող 12 մասնագետներից: Տարբեր թվականների մրցանակների են արժանացել շատ հայտնի բրենդներ, ինչպիսին են «Johnnie Walker», «Milka», «Pepsi», «Dove», «Absolut», «Coca Cola» և այլն:

Մեր առաջին մեծ հաղթանակը եղավ 2013 թվականին, երբ մեր մեղրի տակառիկ` «Bzzz» անվանումով աշխատանքը արժանացավ ոսկե մրցանակի։ 2015 թվականին մենք 2րդ անգամ արժանացանք Pentawards-ի՝ «Gawatt Emotions» աշխատանքով։ Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Լոնդոնում, որին ներկա գտնվեց մեր ստեղծագործական տնօրենը՝ Ստեփանը:

123

 

Pentawards-ի սկզբունքներից է, որ ամեն տարի մրցանակաբաշխությունն անցկացվի տարբեր երկրներում, որտեղ ամբողջ աշխարհից հավաքվում են դիզայներներ ու բրենդ ղեկավարներ: Նրանց հնարավորություն է ընձեռվում հանդիպել և փոխանակել իրենց մտքերն ու փորձը դիզայնի վերաբերյալ: Դա իհարկե նպաստում է դիզայն բնագավառի զարգացմանը և միջազգայնացմանը:

Բացի այն, որ մրցույթին մասնակցում են տարբեր կազմակերպություների կողմից ներկայացված աշխատանքներ, նաև հրատարակվում են տվյալներ, թե քանի պետություն է մասնակցել։ 2015 թ. մրցույթում մասնակցեցին 1,843 աշխատանք 54 երկրից: Եվ մենք անչափ հպարտ ենք, որ փաթեթավորման դիզայնի միջազգային հարթակում արդեն երկու անգամ ներկայացրել ենք Հայաստանը:

Հուսով ենք, որ այս տարի էլ նշելու առիթ կունենանք: Սեպտեմբերի 23-ին Շանհայում կայացող մրցանակաբաշխությանը կներկայացվեն այս տարվա լավագույն աշխատանքները: Ստեփանը և Մարիամը արդեն ճանապարհին են:

 

red-masha

1 Comment

Join the discussion and tell us your opinion.

Ruben Malayanreply
October 12, 2016 at 08:10 PM

Fantastic news! Congratulations!

Leave a reply