Ani

ANI Product

Client: Ani Product
Date: 2019
Service: Rebranding, Packaging
Category: Food, Dairy Product

The challenge

The Client approached us to do the rebranding of their line of dairy products that has been on the Armenian market for years.

In this market the dairy presence is very fierce given that a very big number of brands are competing against one another. Studying the market, we noticed that there is an unhealthy competition environment, where each brand wants to look like the other. Therefore the market lacks for a unique design that stands out of the lot. Furthermore, from a creative perspective, we notice that the branding and design approach for all these dairy products is overall chaotic and lacks an impactful strategic plan.  With all the present dairy product brands having the same schemes of color, patterns and elements that presented non harmonic and unfit solutions for dairy product.

So our task was to create a successful solution that would translate as well in a merchandising success, with a new design that will be different and stand out among all the other brands out there.

However, before undertaking any project, first and foremost, we have to make sure that the actual product to which we will be providing our design, has a very high quality and is of the finest standards.

So after making sure that the quality of dairy in this new ANI Product was improved and became of the highest standard, we have agreed to embark on the rebranding journey.

 

The solution

In a rebranding project, research and statistic play a key role in helping us understand the exact needs of the market in order to come up with the most efficient solutions. During the design and concept finalization stages, it is extremely important to test the result with targeted tools among research consumers.

Our agency has developed several variants of packaging concepts that have been tested by the R-Insights research agency through focus group discussions based on our target groups. As a result of this research, the most consumer-approved concepts were selected and developed into the final form.

The visual approach was decided to be minimal and modern.

Also  this new design had to reflect the high quality of the product that was inside of the packaging, therefore, just by looking at the packaging, the goal was to let the customer understand, that this particular brand contains a natural, pure product inside, therefore making them want to try it and choose it amongst its competitors.

Finally, we had to create an emotional engagement factor between the consumers and the ANI Product line, so that it becomes their go to brand.  In order to do that we had to set up the base for strong visual communication, an image so captivating and impactful, that it will grab attention and create an emotional link with the customers.

 

The Result

In the Armenian village culture, cows play a very important role, and people have over the centuries created a very strong bond with this mammal, given that usually entire families and villages depended on this animal for a living. So villagers used to give popular and affectionate names to their cows such as ‘’Maral’’, ‘’Jeyran’’ (both meaning deer), Sirun (meaning beautiful), etc

The most popular is the name “Tzaghik Kov”, which is used to designate the most beautiful cow. So by illustrating the ‘’Tzaghik Kov’’ on our packaging, the idea was that people would immediately – given that they are familiar with this saying – understand that we are signaling the most beautiful and well-formed cow.  Pointing that the brand’s cow feeds on clean grass and flowers in order to produce the highest quality dairy.

We then have developed the character of our ‘’dzaghik kov’’and storyline by adding mischievous, yellow chicks which kept our cow company. We wanted to show by our illustrations the reality of the healthy environment in which those cows are kept. Therefore, our’’dzaghik kov’’ was depicted in her natural habitat where she grows surrounded by domestic animals.

Finally, those bright colored decorations were intended to contrast with the overall pure whiteness of the packaging. Furthermore the new logo and the text were chosen to be black in order to clearly pop out to the eye and make it easily readable.

Finally the design of the logo is a simple black spot which is a nod to the spot from the mammal’s body.

After the new redesigned line was launched on the Armenian market, the brand had a great feedback and very considerable rise in the sales for all its items. With the popularity of the rebranded ANI Products getting bigger and bigger, we can confirm that a good and successful visual communication strategy, has a direct and straightforward impact not only on a visual level, but also from a merchandising and business point of view. Branding is really a powerful tool!

 

***********

 

Մարտահրավեր

Պատվիրատուն դիմեց մեզ հայկական շուկայում արդեն երկար տարիներ գոյություն ունեցող կաթնամթերքի իր արտադրանքը վերաբրենդավորելու համար: Կաթնամթերք արտադրող հայկական բրենդները մեծ թիվ են կազմում, ուստի այս շուկայում մրցակցությունն իսկապես բուռն է: Ուսումնասիրելով շուկան, մենք նկատեցինք, որ մրցակցությունն այս ոլորտում անառողջ է։ Ընդհանուր պատկերն այնպիսին է, ասես ամեն բրենդ փորձում է նմանվել մրցակցին: Ապրանքանիշների մոտեցումը բրենդինգի և դիզայնի նկատմամբ քաոտիկ է՝ կաթնամթերքի ապրանքանիշները գրեթե չեն տարբերվում գույներով, պատկերային տարրերով, ընտրված լուծումներն աններդաշնակ են և մեծ հաշվով չեն առաջացնում ասոցիացիա կաթնամթերքի հետ: Ստեղծագործական տեսանկյունից դիզայնի և բրենդի ինքնության հանդեպ առանձնակի մոտեցում չի ցուցաբերվում, չի մշակվում կոնկրետ ռազմավարություն, որն ազդեցություն կունենա սպառողի վրա: Ուստի, մեր խնդիրն էր ստեղծել մի դիզայն, որը կհաջողեր մերչենդայզինգի տեսանկյունից, կտարբերվեր և կառանձնացներ այս բրենդը մյուս բոլորից:

Մեր ընկերության սկզբունքի համաձայն՝ մինչ որևէ նախագծի իրագործմանն անցնելը, մենք պետք է վստահ լինենք, որ տվյալ բրենդի արտադրանքը որակյալ է։ Համոզվելով, որ «Անի Պրոդուկտի» արտադրանքը բարելավվել է որակապես՝ օգտագործելով ՝ բնական և բարձրակագ հումք, և սկսել է համապատասխանել  լավագույն չափանիշներին, մենք համաձայնեցինք սկսել այս նախագիծը՝ ստեղծելու համար որակյալ դիզայն որակյալ արտադրանքի համար։

 

Լուծումը

Վերաբրենդավորման նախագծում  առանձնահատուկ դեր ունեն  ուսումնասիրությունները և վիճակագրությունները, որոնք օգնեցին մեզ հասկանալու շուկայի իրական կարիքները և գտնելու ամենատեղին և արդյունավետ լուծումը։ Դիզայնի կոնցեպտների լրամշակման և վերջնականացման փուլում չափազանց կարևոր է հետազոտական գործիքներով թեստավորել դրանք թիրախային սպառողների շրջանում: Մեր ընկերության կողմից մշակվել է փաթեթավորման կոնցեպտների մի քանի տարբերակներ, որոնք «Արինսայթս» հետազոտական ընկերության կողմից թեստավորվել են սպառողների թիրախային խմբերի շրջանում ՝ ֆոկուս-խմբային քննարկումների միջոցով: Նշված հետազոտության արդյունքում դուրս են բերվել սպառողների կողմից ամենաշատ հավանության արժանացած կոնցեպտները, որոնք լրամշակվել են՝ բերվելով  վերջնական տեսքի:

Պատկերային տեսանկյունից այս դիզայնը պետք է արտացոլեր արտադրանքի որակական բարձր հատկություններն այնպես, որ փաթեթավորմանը մեկ հայացք ուղղելով՝  սպառողի համար պարզ դառնար, որ այս ապրանքանիշը ներկայացնում է բնական, անարատ կաթնամթերք։ Սպառողն այնուհետև կցանկանար այն փորձել և կգերադասեր այս բրենդը մյուս բոլորից։

Եվ վերջապես, մեր խնդիրն էր զգայական կապ ստեղծել սպառողի և «Անի կաթնամթերքի» միջև, ինչի շնորհիվ այն կդառնար թիրախային բրենդ։ Դա պահանջում էր վիզուալ հաղորդակցության ամուր հիմքեր դնել, ստեղծել այնպիսի գրավիչ և ազդեցիկ կերպար, որն աչքի կզարներ և կստեղծեր այդ էմոցիոնալ կապը սպառողի հետ։

 

Արդյունքը

Հայկական գյուղական կյանքում կովի կերպարը մշտապես կարևոր դերակատարություն է ունեցել։ Դարեր շարունակ մարդիկ ամուր կապ են ստեղծել այս կենդանու հետ, այն եղել է գյուղական ընտանիքների ապրուստի հիմնական աղբյուրը։ Այդ կապն այնքան ամուր է եղել, որ գյուղացիները սկսել են անվանակոչել իրենց կովերին, օրինակ՝ Մարալ, Ջեյրան, Սիրուն, Ծաղիկ և այլն։

Ամենատարածվածը հենց «Ծաղիկ» անունն է, որով կոչել են ամենագեղեցիկ բծերով կովերին, և մարդիկ, տեսնելով  մեր կողմից պատկերազարդված կովին, միանգամից կհասկան, թե որ կովի մասին է խոսքը։ Հիմնվելով  մեր  այն ավանդույթի վրա, որ «Ծաղիկ»-ն ամենալավ ու գեղեցիկ կովն է, մենք կովի բծերը փոխարինեցինք վառ, գունավոր ծաղիկներով ու խոտերով։  Հենց այս դրական զգացողություններն էլ փորձել  ենք փոխանցել փաթեթավորման միջոցով:

Հաջորդ քայլով զարգացրեցինք մեր «Ծաղիկ Կովի» կերպարը և պատումները՝ նրան նվիրելով իր ընկերներին՝ չարաճճի, դեղին ճուտիկներին։ Նկարազարդումները պատկերում են այն առողջ, գյուղական միջավայրը, որտեղ ապրում է «Ծաղիկ Կովը»՝ շրջապատված ընտանի կենդանիներով և սնվելով մաքուր խոտերով ու ծաղիկներով՝ զերծ արհեստական և վնասակար նյութերից։

Վերջապես, «Ծաղիկ Կովի» վառ գունավոր նախշերը կոնտրաստի մեջ են մտնում  սպիտակ փաթեթավորման հետ, իսկ տեքստի և կովի բծեր հիշեցնող նոր, պարզ լոգոտիպի համար ընտրվել է սև գույնը՝ աչքի համար ընկալելի և ընթեռնելի լինելու  համար:

Վերաբրենդավորված «Անի Պրոդուկտը» սպառողին ներկայացնելուց հետո այն շատ դրական արձագանքի արժանացավ՝ նկատելիորեն աճեցին կաթնամթերքի ողջ տեսականու վաճառքի ցուցանիշները։ Ելնելով «Անի» ապրանքանիշի օրեցօր աճող վարկանշից՝ վստահ կարող ենք ասել, որ պատկերային հաղորդակցության ճիշտ մշակված ռազմավարությունը ուղիղ և անմիջական ազդեցություն է ունենում ոչ միայն վիզուալ, այլև բիզնեսի և մերչենդայզինգի տեսանկյունից։ Բրենդինգն, իսկապես, հզոր գործիք է։