Ani Ice Cream

Slide

ANI ICE CREAM

Client: Ani Product

Date: 2021

Service: Packaging, Branding

Category: Food, Dairy Product

THE CHALLENGE

Our client – a dairy producer which gained huge success and notable sales increase in the market after rebranding 1 year ago, approached us to create a packaging for a new sub-brand of an existing dairy brand line – butter-based ice cream. We were challenged to create a packaging that would maintain the brand identity of a strongly positioned company, maintaining the strong association of already acknowledged benefits of the brand – freshness, quality, and taste through simplicity and whiteness. So basically we were challenged to associate the main character of the brand – cow with ice cream and illustrate them in one shape. 

THE SOLUTION

We solved these major problems of packaging by creating a form of ice cream and illustrating it as a window to the cow’s world.  Already well-known and perceived  “Tzaghik Kov” (the Flower cow) invites the consumer inside the fence to discover the delicious world of vanilla and chocolate ice cream.  

So whenever the consumer sees the ice cream in a supermarket refrigerator from a distance, he sees a mouth-watering ice cream strongly emphasized on a white matte background, which creates an association of freshness and palatability. By throwing a closer look they see the beloved identity of  “Tzaghik Kov” in different idyllic states with its friends – adorable little chicks and a duck, with the help of which we wanted to showcase the healthy environment in which Flower cow is kept. That aimed to make the belonging visible from a distance.

The fences communicate the different types of waffle cones that hold the ice cream. The vanilla flower and cocoa beans on the cow communicate the type of ice cream inside the packaging. The time of the day is also a hint to the type of cream: the colors of sunny day are illustrated to associate the vanilla ice cream, and evening time colors point to chocolate. 

The logo and the text were chosen to be black in order to clearly pop out to the eye and make it easily readable, and the blue stamp effect is a  sign of quality.

 

*****

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ

Մեզ դիմեց կաթնամթերք արտադրող` մեկ տարի առաջ վերաբրենդավորումից հետո շուկայում մեծ հաջողություններ արձանագրած, մեր պատվիրատուն՝ արդեն իսկ գոյություն ունեցող կաթնամթերքի բրենդի նոր ենթաբրենդի ՝ կարագի  հումքի վրա պատրաստվող պաղպաղակների համար փաթեթավորում ստեղծելու համար։ Մենք կանգնեցինք մարտահրավերի առջև՝ ստեղծել փաթեթավորում, որը կպահպանի արդեն իսկ շուկայում ամուր դիրքեր ունեցող բրենդի ինքնությունը և կաթնամթերքի հետ ասոցացվող հատկությունները՝ թարմությունը, որակը և համը, որոնք փոխանցվում են պարզության ու ճերմակության միջոցով։ Այսպիսով, մեր առջև դրված էր խնդիր՝ բրենդի հիմնական կերպարին՝ կովիկին, նույնականացնել պաղպաղակի հետ, և պատկերել նրանց մեկ ֆորմայի  մեջ։

 

ԼՈՒԾՈՒՄ

Մենք կարողացանք լուծել փաթեթավորման այս հիմնական խնդիրները՝ ստեղծելով  պաղպաղակի ֆորման ու նկարազարդելով այն որպես կովիկի աշխարհ տանող պատուհան։ Փաթեթավորումից տպավորություն է ստեղծվում, որ արդեն իսկ հայտնի և բոլորիս կողմից սիրված Ծաղիկ կովը գնորդին ցանկապատից ներս է հրավիրում՝ բացահայտելու վանիլային և շոկոլադե պաղպաղակի անչափ համեղ աշխարհը։ 

 

ԱՐԴՅՈՒՆՔ

Այսպիսով, սուպերմարկետի սառնարաններում հեռվից պաղպաղակը տեսնելիս, գնորդը նախ տեսնում է սպիտակ անփայլ ֆոնի վրա ուժեղ ընդգծված համեղ և ախորժալի պաղպաղակ։ Մոտենալով փաթեթավորմանը՝ նա կտեսնի սիրելի Ծաղիկ կովի կերպարը՝ տարբեր երանելի իրավիճակներում իր ընկերների՝ զվարճալի փոքրիկ ճուտիկների և բադիկի հետ՝ ցույց տալով այն առողջ միջավայրը, որում ապրում են նրանք։ Այս ձևով մենք հեռվից տեսանելի դարձրինք բրենդի պատկանելիությունը։

Փաթեթավորման վրայի ցանկապատերը մատնանշում են այն կոնի տեսակները, որոնց մեջ գտնվում է պաղպաղակը։ Պաղպաղակի տեսակի մասին հուշում են կովիկի վրայի վանիլային ծաղիկները և կակաոյի հատիկները։ Միջուկի մասին ակնարկում է նաև փաթեթավորման վրա պատկերված օրվա համապատսխան պահը․ արևոտ եղանակն ասոցացվում է վանիլային  պաղպաղակի, իսկ երեկոյան ժամի գույները՝ շոկոլադե պաղպաղակի հետ։ 

Լոգոյի և տեքստի համար ընտրված սև գույնը դրանք ավելի ընթեռնելի և աչքի ընկնող է դարձնում, իսկ կապույտ կնիքը տալիս է որակի չափանիշի էֆեկտ։