BOLD WIN

Slide

BOLD WIN

Backbone Branding’s  Self-Promotion

Date: 2021

Category: Beverage, Wine

Photos by: Backbone Branding & Suren Manvelyan

Video Creators: Sahak Zarbabyan, Boris Vardanyan

         

 

CHALLENGE

The challenge for this self-promotional project was to create a product that would reflect the path our agency has undergone since its foundation. We aimed to express the road of seemingly endless difficulties, source of our inspiration, strength for not giving up and triumph over any hardship that occurred on the way through simple packaging.

 

SOLUTION

We found the solution in the novel “The Old man and the Sea” by Ernest Hemingway that describes this journey in a most explicit and accurate way. The journey of the old man to the open sea is the bright representation of the pathway of our agency through the raging waves of difficult years. We drew parallels with the man not having any catch for the last 84 days with the tough and “desperate” days that we also went through during those years.

The arrogance of Santigo’s (the old man) younger years, where he was “el campeón”- the champion, is now transformed into humility, maturity and apprehension that he is standing before Someone bigger than himself and his destiny and victory is not dependent on himself alone.

Likewise, we are humbled by the years of hardships and endless struggle, understanding that real victory and triumph is the one over ourselves, over our fears and over our own failures.

The compassionate love and respect of the old man towards the sea and his deep appreciation of everything surrounding him symbolizes our passion towards our work, towards design and Nature – the infinite source of our inspiration. Everyone needs to find something worth fighting for, and we found ours. We love what we do and that encourages us to wake up every day and continue that battle with love, dignity and respect. We strive for new challenges and achievements, for better and higher standards, creating beauty and aiming to make a change in the world. We respect the challenges we face as the old man respects his challenges, which is the guarantee of our success.

 

RESULT

The bottle of white wine is the expression of the sea, with marlin – as the label on one side connected with the old man with the harpoon to the other side of the bottle.

That is the illustration of our victory over challenges that are times larger than our possibilities and resources. Persistence and consistency are the warrantors of victory through hardships, and we know that.

The packaging of the bottle is the ship itself, which symbolizes our everyday choice of departing in the open sea and striving for the things that are worth fighting for. If you look through the bottle from the side of the old man and his ship, you will see quotes from the story of Hemingway on the backside of the label of marlin. These texts symbolize the process of overcoming  every challenge and difficulty: that stories make us who we are.

The name «Bold Win» is chosen to praise the fighters and encourage them to fight until victory.

********************

 

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ 

Սեփական առաջխաղացման (self-promotion) այս նախագծի մարտահրավերն էր ստեղծել այնպիսի պրոդուկտ, որը կարտացոլեր մեր ընկերության, իր ստեղծման պահից անցած ճանապարհը: Մեր նպատակն էր պարզ փաթեթավորման միջոցով պատկերել անվերջ դժվարությունների ու պայքարի ճանապարհը, ուժը` չհանձնվելու համար, մեր ներշնչանքի աղբյուրն ու ճանապարհին պատահած ամեն դժվարությունից կերտած հաղթանակները:

 

ԼՈՒԾՈՒՄ

Մենք գտանք լուծումը  Էռնեստ Հեմինգուեի «Ծերունին և ծովը» վիպակում, որը զարմանալի հստակությամբ ու ճշգրտությամբ նկարագրում է մեր անցած ուղին։

Ծերունու ճանապարհորդությունը բաց ծովում վառ կերպով նկարագրում է մեր անցած ճանապարհը՝ դժվարությունների կատաղի ալիքների միջով։

Զուգահեռներ անցկացնելով ծերունու, որը վիպակի սկզբում  84 շարունակ ծով էր դուրս գալիս` առանց որևէ որսի, և մեր միջև, մենք հիշեցնում ենք «երաշտի» այն ժամանակները, երբ թվում էր՝ այլևս ելք չկա մեզ համար։

Սանտյագոյի՝ ծերունու,  երիտասարդ տարիների հպարտությունն ու ամբարտավանությունը, երբ նա «Էլ կամպիոն»-ն էր՝ չեմպիոնը, վերափոխվել էր խոնարհության, հասունության և գիտակցության, որ ինքը կանգնած է իրենից ավելի մեծ Մեկի առաջ, և նրա ճակատագիրն ու հաղթանակը միայն իրենից չէին կախված:

Նույն կերպ մեզ խոնարհեցրել են տարիների փորձություններն ու դժվարությունները, անվերջ կռիվն ու պայքարը, ինչպես նաև գիտակցումը, որ իսկական հաղթանակը ինքներս մեզ, մեր վախերի և անհաջողությունների նկատմամբ է:

Ծերունու սերն ու հարգանքը դեպի ծովն ու նրան շրջապատող ամեն ինչ, կարծես խորհրդանիշն է այն անհագ սիրո, որը մենք տածում ենք մեր աշխատանքի, արվեստի և բնության՝ մեր ներշնչանքի անսահման աղբյուրի հանդեպ։ Ամեն մեկն էլ կյանքում պիտի գտնի մի բան, որի համար արժե պայքարել․ մենք գտել ենք մերը։  Մենք սիրում ենք այն, ինչով զբաղվում ենք, և դա էլ օգնում է մեզ ամեն օր արթնանալ ու շարունակել պայքարել սիրով, արժանապատվությամբ և հարգանքով: Մենք ձգտում ենք նոր փորձությունների ու ձեռքբերումների համար, ստեղծելով գեղեցիկն ու նպատակ ունենալով աշխարհում փոփոխություններ կատարել: Մենք հարգանքով ենք մոտենում բոլոր մարտահրավերներին, նույնիսկ եթե դրանք շատ ավելի մեծ են մեզանից, մեր ռեսուրսներից ու հնարավորություններից, և սա է մեր հաջողության գրավականը:

 

ԱՐԴՅՈՒՆՔ

Սպիտակ գինու շիշը արտահայտում է ծովը. մարլին ձուկը՝ պատկերված շշի մի կողմում, կարթով կապված է մյուս կողմում գտվող՝ իրեն հաղթած ծերունուն:

Դա մեր հաղթանակաների դրսևորումն է տարբեր մարտահրավերների նկատմամբ, որոնք ավելի մեծ են, քան մեր հնարավորություններն ու ռեսուրսները: Այնուամենայնիվ, մեր հաղթանակների երաշխիքը՝ համառությունն ու հետևողականությունն է: Շշի փաթեթավորումը հենց նավակն է, որը խորհրդանշում է մեր ամենօրյա ընտրությունը` դուրս գալ բաց ծով և պայքարել այն ամենի համար, ինչն արժանի է պայքարի։

Շշի միջով նայելիս կտեսնենք Մարլինի պիտակի ետևի մասում գրված մեջբերումները՝ Հեմինգուեի վիպակից: Այս մեջբերումները խորհրդանշում են փորձություններն ու դժվարությունները հաղթահարելու ընթացքը՝ կերտելով ու դարձնելով  մեզ այն, ինչ մենք կանք այսօր։

«Bold Win» (Համարձակ հաղթանակ) անվանումն ընտրված է խրախուսելու և ոգևորելու հաղթանակի ճանապարհին գտնվող մարտիկներին։