I LOVE ESKIM♥

Slide

I LOVE ESKIM

Client: Ani Product

Date: 2021

Service: Packaging, Branding

Category: Food, Dairy Product, Ice cream

Photos by: Backbone Branding & Suren Manvelyan

CHALLENGE

We were approached by a dairy producer that aimed to launch a new line of butter-based ice creams. This type of ice cream is widely spread and talked about, so we were challenged to find a new way of presenting this ice cream (it) on the packaging.  So we chose an educational approach and purpose. We  aimed to educate a wide range of society, especially the young generation of ice-cream lovers – children, about the people, who have lived before them and have brought major changes in culture, science, cinematography, business, and other spheres. We wanted to make the packaging of these products a study board, which would introduce them to the works of these remarkable individuals with which they interact permanently in one or another way and make them choose these characters as their heroes.

SOLUTION

So we decided to personalize the ice cream and illustrated 9 important characters from different spheres, such as Albert Einstein, Charlie Chaplin, Audrey Hepburn, Steve Jobs, Salvador Dali, etc. Thus, we gave the possibility for the ice-cream lovers to choose the hero that is closest to them.

Avoiding making these characters too realistic, so that the customer doesn’t have the sense of eating them, we have illustrated the imitative images of these characters without face lineaments. Instead, we used hair, glasses, moustache and other characteristics to create resemblance with these personalities. The stick of the ice cream serves as the neck bearing an accessory or clothing, which helps easily associate with them. So the hints let you know exactly who the personality is: passing the emotions and mood connected to him/her. Nonetheless, we mentioned their names underneath the packaging, so that if someone didn’t recognize them, would go and study about these prominent figures.

A huge attention was paid to using a close-realistic graphic design style to illustrate the hair of characters: we succeeded to image them in such a way that wouldn’t create any distaste or incompatibility with the food for sensitive people.

The front of the packaging is a signature resembling handwritten text, which illustrates a celebrity communicating with the customer in the local language: “You love a good Eskim too, right?”

The logo and the text were chosen to be black in order to clearly pop out to the eye and make it easily readable. The white matte background expressing freshness and coolness, allows characters to be strongly emphasizing․

RESULT

As a result, by the packaging design of this new butter-based ice cream, we managed to create a design that would educate and inform the young generation about the invaluable input of these heroes in different spheres of different times along with enjoying their sweet ice cream. Although the product is one, it allows us to enjoy it differently, with the accompaniment of a new hero each time.

 

********************

 

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ 

Պատվիրատուն դիմեց մեզ՝ ստեղծելու փաթեթավորում՝  կարագի հումքով պատրաստվող պաղպաղակների համար։ Միջազգային և տեղական շուկաներում նման արտադրանքը նորություն չէ, հետևաբար մեր խնդիրն էր պաղպաղակների համար փաթեթավորման նոր մոտեցում գտնել։

Մենք ընտրեցինք փաթեթավորման մեջ ուսուցողական տարրերի կիրառումը` նպատակ դնելով հասարակության լայն շերտերին կրթելու՝ հատկապես պաղպաղակի փոքրիկ սիրահարներին։ Այս դիզայնի միջոցով երեխաները կիմանան հանրահայտ մարդկանց մասին, ովքեր իրենց ժամանակին մեծ ներդրում են ունեցել մշակույթի, գիտության, կինեմատոգրաֆիայի, բիզնեսի և այլ ոլորտների զարգացման մեջ։

Մենք ցանկացել ենք փաթեթավորմանը հաղորդել ուսումնական տախտակի (study board) ֆունկցիա, որի միջոցով պաղպաղակասերներին կծանոթացնենք այն ուշագրավ անհատների գործերին, որոնց հետ նրանք ամեն օր՝ ուղղակի կամ անուղղակի կերպով, առնչվում են, և կքաջալերենք նրանց՝ ընտրել այդ անհատներին՝ որպես իրենց հերոսներ։

ԼՈՒԾՈՒՄ

Մենք որոշեցինք անձնավորել պաղպաղակները՝ փաթեթավորման վրա պատկերելով զանազան ոլորտների ինը ուշագրավ ներկայացուցիչների, ինչպիսիք են Ալբերտ Այնշտայնը, Չարլի Չապլինը, Օդրի Հեփբըրնը, Սթիվ Ջոբսը, Սալվադոր Դալին և այլք, այդպիսով՝ տալով հնարավորություն երիտասարդ սպառողներին ընտրել իրենց համար առավել հոգեհարազատ հերոսին։

Խուսափելով այս կերպարներին չափազանց ռեալիստիկ պատկերելուց՝ գնորդի մոտ նրանց ուտելու տպավորություն չստեղծելու համար՝ մենք պատկերել ենք նրանց առանց դիմագծերի։ Փոխարենն  օգտագործել ենք մազեր, ակնոց, բեղ, մորուք և բնութագրական այլ դետալներ՝ այդ կերպարների հետ նմանություն ստեղծելու համար։ Պաղպաղակի փայտիկը կատարում է հայտնի անձնավորության պարանոցի դեր, որը կրում է տվյալ անձի հետ ասոցացվող որևէ հագուստ կամ աքսեսուար։ Այս ակնարկները օգնում են հստակ կռահել, թե ով է պատկերված փաթեթավորման վրա։ Ավելին, դրանք փոխանցում են տվյալ անհատի հետ կապված զգացողություններն ու տրամադրությունը։

Այնուամենայնիվ, փաթեթավորման ներքևի հատվածում մենք նշել ենք նրանց անունները, որպեսզի չճանաչելու դեպքում գնորդները կարողանան ուսումնասիրել և ծանոթանալ նրանց աշխատանքներին։

Մեծ ուշադրություն ենք դարձրել բնականին մոտ գրաֆիկ դիզայնի հնարքների միջոցով կերպարների մազերը պատկերելուն։ Մեզ հաջողվել է պատկերել դրանք այնպես, որ չառաջացնեն զզվանք կամ տհաճության զգացողություն՝ սնունդի փաթեթավորման վրա։

Ստորագրություն հիշեցնող ձեռագիր տառատեսակով գրված տեքստը կարծես ականավոր գործչի անձնական դիմումը լինի գնորդին՝ իրենց մայրենի լեզվով․  «Դու՞  էլ ես սիրում լավ էսկիմո»:

Լոգոն և տեքստն ավելի աչքի ընկնող և ընթեռնելի են դառնում ընտրված սև գույնի շնորհիվ։ Ապրանքի թարմությունն ու զովությունն ընդգծող անփայլ ետին ֆոնի վրա պատկերված հերոսներն ավելի արտահայտիչ են դառնում։

 

ԱՐԴՅՈՒՆՔ

Կարագի հումքով արտադրված այս նոր պաղպաղակների փաթեթավորման դիզայնի միջոցով մենք կարողացանք ստեղծել մի պլատֆորմ, որով կարող ենք  տեղեկացնել երիտասարդ սերնդին տարբեր ժամանակներում և տարբեր ոլորտներում այս հերոսների ունեցած անգնահատելի ներդրման մասին։ Նրանք կարող են ծանոթանալ հերոսների կյանքին՝ զուգահեռ վայելելով համեղ պաղպաղակը։ Չնայած պրոդուկտը մեկն է, բայց թույլ է տալիս ամեն անգամ այն վայելել նորովի՝ նոր հերոսի հետ։