SAMBIEL

Slide

SAMBIEL

Client: Spayka LLC

Service: Branding, Packaging

Category: Cheese

Photo by: Backbone Branding, Suren Manvelyan

This project started with one of the largest companies in the market approaching us to create a brand of blue cheese for entering the Russian cheese market. The main challenge was understanding the Russian market’s approach towards this kind of cheese and coming up with a packaging design that would fit into the customers’ mentality and be well-perceived.

SOLUTION

After analyzing the particularities of consumption in the Russian market, we concluded that blue cheese has a specific consumption pattern due to its unique taste. It is mainly used during memorable occasions as a special treat. Consequently, it aspires to become a high-class product with premium packaging.

Due to its exceptional and delectable taste, it is always in the center of the table during memorable occasions, as if it gathers people and events around it. We emphasized this with straight lines on the packaging, all of which stretch towards the center, communicating the attractive feature of the cheese’s taste. The electric blue color of the packaging is a nod to the blue cheese, and the other colors on it, brown and orange, are reminiscent of the goods that are commonly served with blue cheese, such as grapes, nuts, pears, figs, dried fruits, etc.

We chose this name to highlight the unique taste that you would gladly enjoy all by yourself. In Russian, “Sambiel” sounds like “Sam bi el,” meaning – “It is so delicious, that I would eat it myself with pleasure.”

There are two packaging designs for this cheese: wheel of cheese and a triangular cardboard prism packaging with a centrifugal composition, specially created for selling this cheese per piece. The base for this concept is, again, the visualization of the force of taste’s attraction during the celebrations, where all cheese triangles strain towards the center.

*****

Այս նախագիծը մեզ առաջարկեց տեղական շուկայի ամենախոշոր ընկերություններից մեկը, որը ցանկանում էր մուտք գործել ռուսական պանրի շուկա՝ նոր պանրի բրենդով: Մեր առջև դրվեց խնդիր ստեղծել կապույտ պանրի բրենդ։ Մարտահրավերը կայանում էր նրանում, որ հասկանայինք ռուսական սպառողի վերաբերմունքը այս պրոդուկտին և հանդես գայինք համապատասխան փաթեթավորմամբ, որը կօգներ ապահովել պրոդուկտի արագ և հաջող ադապտացումը նոր շուկային։

ԼՈՒԾՈՒՄ

Ուսումնասիրելով ռուսական շուկայում սպառման առանձնահատկությունները պարզեցինք, որ կապույտ պանիրը՝ ելնելով իր համի յուրահատկություններից, ունի սպառման սպեցիֆիկ ուղի. այն հիմնականում օգտագործվում է որպես առանձնահատուկ հյուրասիրություն՝ հիշարժան առիթների ժամանակ։ Հետևաբար, այն հավակնում էր դիրքավորվել որպես բարձր դասի պրոդուկտ՝ պրեմիում փաթեթավորմամբ։

Կապույտ պանիրն իր բացառիկ համի շնորհիվ միշտ լինում է սեղանի կենտրոնում հյուրասիրությունների, միջոցառումների, տոների և այլ հիշարժան առիթների ժամանակ։ Այն իր համի գրավչության շնորհիվ կարծես իր շուրջն է հավաքում մարդկանց և իրադարձությունները: Այդ երևույթը մենք ցույց ենք տվել փաթեթավորման վրայի ուղիղ գծերի միջոցով, որոնք բոլոր կողմերից մագնիսի պես, ասես, ձգվում են դեպի փաթեթավորման կենտրոն։ Փաթեթավորման կապույտ գույնը պանրի տեսակի ակնկարկ է, իսկ վրայի մյուս գույները՝ շագանակագույնն ու նարնջագույնը հիշեցնում են այն բարիքները, որոնք սովորաբար դրվում են կապույտ պանրի հյուրասիրության հետ միասին՝ խաղող, ընդեղեն, տանձ, թուզ, չիր  և այլն։

Պանրի անվանումը նույնպես ունի հետաքրքիր ծագում. այն ընտրվել է՝ մատնանշելով պանրի այն բացառիկ համը, որը կարծես չես ուզում կիսել ուրիշների հետ։ Ռուսերեն լեզվով այն հնչում է որպես сам бы ел՝ «այնքան համեղ է, որ ես ինքս հաճույքով կուտեի»։

Պանիրը ներկայացված է երկու տեսակի՝ գլուխ պանիր՝ իր փաթեթավորմամբ և կենտրոնախույս կոմպոզիցիայով կիսաշրջանաձև փաթեթավորում, որը հատուկ նախագծել ենք այս պանրի հատով վաճառքի համար։ Դրա հիմքում նույնպես դրված է տոնախմբության և սեղանի շուրջ հավաքված լինելու գաղափարը, ինչպես նաև ձգողականության ուժի վիզուալիզացիան, որտեղ բոլոր պանրի հատիկները ձգվում են դեպի կենտրոն։