The Old Shepherd

Slide

The Old Shepherd

Client: Misak Parsyan 

Service: Branding, Packaging

Category: Cheese

Photo by: Backbone Branding, Suren Manvelyan

Challange

Today’s market offers a very wide array of cheese brands, the majority of which opt to modern designs and contemporary branding styles that are competing to capture the consumers’ attention.

When asked to come up with the packaging for a new brand of Masdaam cheese, the goal was to approach the design in a different – not common way. Our packaging needed to tell a story, to go back to basics and show the strong connection that man has with nature, the way he relies on it, and how he strives to transfer the know-how of his righteous work from one generation to the other.

Solution

The environment is essential for the quality of dairy products and this land of this product is famous for its mountainous landscapes, fresh and clean air, rich flora, and cold mountain spring water fountains. So we opted for a black and white, carefully hand-drawn illustration of these landscapes,  depicting healthy cows eating fresh grass in the freedom of mountains, in order to produce pure milk from which our cheese is made.

The profile of an old man dominates the right half of the illustration, however when looked at carefully one can notice that the man’s face emerges from the landscape, as if he is a part of it. The elements of nature complete his portrait in ways that make him fuse with his surrounding as he becomes one with it. The ancient mountain curves are reflected on the Old Shepherd’s forehead wrinkles as a nod to years of faithful labor and care for the generations. His deep, kind, and wise eyes witness the path of patience and endurance he has passed in his pursuit. The birds represent the freedom that he has in his own land – the countless days and nights he spent in the hills and mountains – taking close care of his «friends» that provide healthy milk for himself and for others.

This fusion of the old man with nature and the environment are a highlight that the cheese itself is purely natural, and is as less technocrat as the old man is far from modern technologies.

 

Result

This drawing is man’s homage to Nature, it reminds us that man has always been a non-dissociable part of it, here lies his roots and this is where he will return at the end. We have named the cheese ‘‘The Old Shepherd’’ after this old man, as a gesture of gratitude for his hard work and devotion.

******

Մարտահրավեր

Այսօրվա շուկան առաջարկում է պանրի բրենդների լայն տեսականի, որոնց մեծ մասը նախընտրում է ժամանակակից դիզայն և բրենդինգ, որով կկարողանա մրցակցել` հաճախորդների ուշադրությունը գրավելու համար:

Երբ մեզ դիմեցին Մազդաամ նոր պանրի բրենդի համար փաթեթավորում ստեղծելու խնդրով,  մեր նպատակն էր դիզայնին մոտենալ այլ՝ ոչ ստանդարտ տեսանկյունից:

Մեր փաթեթավորումը պետք է ունենար պատմություն, վերադառնալով արմատներին ցույց տար մարդու կապը բնության հետ, այն, թե ինչպես է մարդը իր հույսը դնում բնության վրա, ինչպես է ձգտում փոխանցել արդար աշխատանքի իր հմտությունները հաջորդ սերնդին:

 

Լուծում

Միջավայրը մեծ նշանակություն ունի կաթնամթերքի որակի հարցում և մեր կաթնամթերքի արտադրման երկիրը հայտնի է իր լեռնային լանդշաֆտով, թարմ և մաքուր օդով, հարուստ բուսականությամբ և սառը լեռնային աղբյուրի ջրով:

Մենք ընտրեցինք սև և սպիտակ գույներով ձեռքով նկարված լանդշաֆտի նկարազարդումը, որում պատկերված են լեռներում արածող կովեր,  որոնք տալիս են անարատ կաթ, որից էլ պատրաստվում է մեր պանիրը:

Նկարազարդման  աջ մասում գերակշռում է ծերունու դեմքը, որին ուշադիր նայելիս կարելի է նկատել, որ այն միաձուլվում է լանդշաֆտին՝ կարծես դրա մի մասը դառնալով:

Բնության տարրերը լրացնում են նրա դիմանկարն այնպես, որ նա միաձուլվում է շրջապատի հետ դառնալով մի ամբողջականություն:

Հնամյա լեռների կորերը արտացոլվում են ծերունու ճակատի կնճիռներում, որը տարիների հավատարիմ աշխատանքի և սերունդների հանդեպ հոգատարության նշանն է: Նրա խորիմաստ և բարի աչքերը վկայում են համբերության և տոկունության ուղին, որը նա անցել է իր կյանքի ընթացքում:

Թռչուները խորհրդանշում են ազատությունը, որը ծերունին ունի իր հողի վրա, անհաշվելի ցերեկներն ու գիշերները, որը նա անցկացրել է լեռներում հոգ տանելով իր «ընկերների» մասին, որոնք իր և ուրիշների համար  ապահովում են օգտակար կաթ:

Ծերունու միաձուլումը բնությանը և միջավայրին ընդգծում է պանրի բնական լինելը, որը նույնքան հեռու է տեխնոկրատ լինելուց, որքան ծերունին ժամանակակից տեխնոլոգիաներից:

 

Արդյունք

Այս նկարազարդումը պատկերում է մարդու հարգանքը բնության հանդեպ, հիշեցնելով մեզ,որ մարդը միշտ եղել է դրա անբաժանելի մասը. այստեղ են նրա արմատները,  և այստեղ է նա վերադառնալու վերջում:

Մենք անվանել ենք այս պանիրը «Old Shepard»,  ի երախտագիտություն  այս ծերունու քրտնաջան աշխատանքի և նվիրվածության: